• Հաճախակի տրվող հարցեր

    Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ բիզնես վարկավորման օնլայն հարթակի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերին:

    1. Կարո՞ղ եմ վարկի հաստատումն օնլայն ստանալ ` առանց Բանկ այցելելու

    Այո, կարող եք. մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկերի դեպքում: Իսկ եթե Դուք Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ եք և ունեք ID քարտ` նույնականացվելու համար, ապա հնարավոր է գումարը ստանալ օնլայն` առանց բանկ այցելելու:

    2. Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ տոկոսադրույքներին

    Վարկատեսակների տոկոսադրույքներին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր վարկատեսակի էջում` ընտրելով համապատասխան վարկատեսակը մենյուի «Վարկատեսակներ» բաժնից:

    Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նաև մեզ հետ` զանգահարելով 010 56 11 11 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի Ձեզ հարմար մասնաճյուղ: Ի դեպ, մասնաճյուղերի ցանկին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

    3. Կարո՞ղ եմ արդյոք վարկ վերցնել, եթե այլ բանկում ունեմ գործող բիզնես վարկ

    Վարկի տրամադրման մասին որոշման կայացումը կատարվում է վարկունակության գնահատման հիման վրա: Այլ բանկերում վարկերի առկայությունը խոչընդոտ չէ վարկի տրամադրման համար, եթե վարկունակության ցուցանիշները համապատասխանում են Ամերիաբանկի կողմից սահմանված ցուցանիշներին:

    Ավելին, Դուք կարող եք նաև միավորել տարբեր բանկերում գործող Ձեր վարկերը` տեղափոխելով դրանք Ամերիաբանկ: Իսկ մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով վարկերի առկայության դեպքում Դուք ունեք հնարավորություն այդ վարկերն ավտոմատ ձևով վերաֆինանսավորելու համար` առանց այդ բանկեր այցելելու անհրաժեշտության:

    4. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկային հայտ ներկայացնելու համար

    Օնլայն վարկային հայտ ներկայացնելու համար պարզապես պետք է լրացնել կազմակերպության կամ Ա/Ձ-ի մասին մի քանի տվյալ (ՀՎՀՀ, սոց. քարտ):

    Կախված ընտրված վարկատեսակից` հետագայում հնարավոր է պահանջվեն որոշ փաստաթղթեր, որոնք ևս կարող եք կցել Ձեր հայտին` օնլայն վերբեռնելով մեր հարթակից` առանց Բանկ այցելելու:

    5. Կարո՞ղ եմ իմ` այլ բանկերում գործող վարկերը տեղափոխել Ամերիաբանկ

    Այո, դուք կարող եք միավորել տարբեր բանկերում գործող Ձեր վարկերը` տեղափոխելով դրանք Ամերիաբանկ: Ավելին, մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով վարկերի առկայության դեպքում Դուք ունեք հնարավորություն այդ վարկերը վերաֆինանսավորելու ավտոմատ ձևով` առանց այդ բանկեր այցելելու անհրաժեշտության:

    6. Արդյո՞ք կան ոլորտային սահմանափակումներ վարկերի տրամադրման համար

    Այո, տնտեսության հետևյալ ոլորտներին/գործունեություն ծավալող ընկերություններին վարկեր չեն տրամադրվում.

    1. Այնպիսի ապրանքների արտադրություն, առևտուր կամ գործունեություն, որոնք արգելված են երկրի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով

    2. Արտադրություն կամ առևտուր, որոնք կապված են զինամթերքի հետ

    3. Խաղատներ և այլ շահումով խաղեր

    4. Թանկարժեք քարերի առևտուր

    5. Փոխանակման կետ

    6. Բրոքերային և բուքմեյքերական ընկերություններ

    7. Արտադրություն, օգտագործում կամ առևտուր վտանգավոր նյութերով, ինչպիսիք են ռադիոակտիվ նյութերը և այլն, բացառությամբ` գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի: