Ավտոմատ ձևով հաստատվող բիզնես վարկ/օվերդրաֆտ
1-10 մլն ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով ավտոմատ ձևով հաստատվող բիզնես վարկ/օվերդրաֆտ
Վարկատեսակը նախատեսված է Ձեր Բիզնեսի ընդլայնման և ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Այս առաջարկի ներքո կարող եք նաև Ամերիաբանկ տեղափոխել այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում ունեցած Ձեր բիզնես վարկերը:
√ Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն
√ Հայտի պատասխան ընդամենը 5 րոպեի ընթացքում
√ Առանց վարկի վաղաժամկետ մարման տուգանքի
√ Առանց անշարժ գույքի գրավադրման
√ Վարկի տրամադրում առանց Բանկ այցելելու` Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ լինելու և ID քարտ ունենալու դեպքում
√ Այլ բանկերում գործող վարկերն ավտոմատ ձևով վերաֆինանսավորելու հնարավորություն` առանց այդ բանկեր այցելելու անհրաժեշտության
Ինչպես դիմել
Գրանցվե՛ք
համակարգում կամ մուտք գործեք Ձեր էջ
Ընտրե՛ք
«Ավտոմատ ձևով հաստատվող 1-10 մլն ՀՀ դրամի չափով բիզնես վարկ/օվերդրաֆտ» վարկատեսակը
Նշե՛ք
վարկի արժույթն ու գումարը
Լրացրե՛ք
կազմակերպության կամ Ա/Ձ-ի մասին պահանջվող տվյալները
Հաստատե՛ք
Ստացեք պատասխանը 5 րոպեի ընթացքում
Ավտոմատ կերպով չհաստատվելու դեպքում (Բանկի պայմաններին համապատասխանելու պարագայում) մեր մասնագետը կայցելի Ձեր բիզնեսի գործունեության վայր և տեղում` պարզ վերլուծության միջոցով, կտա նախնական պատասխան: Հաստատման դեպքում նույն օրը Ամերիաբանկ այցելելու դեպքում Դուք կարող եք ստանալ վարկը:
Պատրա՞ստ եք դիմել վարկ ստանալու համար:
Ավտոմատ ձևով հաստատվող վարկի տեսակները
Առանց գույքի գրավադրման 1-10 մլն ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով տրամադրվում են հետևյալ վարկատեսակները.
Առանց գույքի գրավադրման բիզնես վարկ
Առանց գույքի գրավադրման բիզնես օվերդրաֆտ
Օվերդրաֆտը կարող եք ստանալ ինչպես ընթացիկ հաշվով, այնպես էլ բիզնես քարտով
Պայմաններ
Կարևոր է իմանալ
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2021 | Թարմացված է առ 29.01.2021 թ., 14:20
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: