Այո, հարթակի միջոցով կարող եք օնլայն դիմել ցանկացած բիզնես վարկ ստանալու համար, և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ: Դուք կարող եք նաև օնլայն հետևել վարկավորման ընթացքին :


Այո, կարող եք. մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկերի դեպքում: Իսկ եթե Դուք Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ եք և ունեք ID քարտ` նույնականացվելու համար, ապա հնարավոր է գումարը ստանալ օնլայն` առանց բանկ այցելելու:


Վարկատեսակների տոկոսադրույքներին կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր վարկատեսակի էջում ` ընտրելով համապատասխան վարկատեսակը մենյուի «Վարկատեսակներ» բաժնից: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նաև մեզ հետ` զանգահարելով 010 56 11 11 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի ` Ձեզ հարմար մասնաճյուղ: Ի դեպ, մասնաճյուղերի ցանկին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:


Վարկի տրամադրման մասին որոշման կայացումը կատարվում է վարկունակության գնահատման հիման վրա. այլ բանկերում վարկերի առկայությունը խոչընդոտ չէ վարկի տրամադրման համար, եթե վարկունակության ցուցանիշները համապատասխանում են Ամերիաբանկի կողմից սահմանված ցուցանիշներին:
Ավելին, Դուք կարող եք նաև միավորել տարբեր բանկերում գործող Ձեր վարկերը` տեղափոխելով դրանք Ամերիաբանկ: Իսկ մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով վարկերի դեպքում նաև Ձեզ ընձեռված է հնարավորություն դիմելու այդ վարկերը ավտոմատ ձևով վերաֆինանսավորելու համար` առանց այդ բանկեր այցելելու անհրաժեշտության:


Օնլայն վարկային հայտ ներկայացնելու համար պարզապես պետք է լրացնել կազմակերպության կամ ԱՁ-ի մասին մի քանի տվյալ (ՀՎՀՀ, սոց. քարտ), իսկ հետագայում արդեն, կախված ընտրված վարկատեսակից, հնարավոր է պահանջվեն որոշ փաստաթղթեր, որոնք ևս կարող եք կցել Ձեր հայտին` օնլայն վերբեռնելով մեր հարթակի միջոցով` առանց Բանկ այցելելու:


Այո', դուք կարող եք միավորել տարբեր բանկերում գործող Ձեր վարկերը` տեղափոխելով դրանք Ամերիաբանկ: Ավելին, մինչև 20 մլն վարկերի դեպքում կա նաև հնարավորություն այդ վարկերը վերաֆինանսավորելու ավտոմատ` առանց այդ բանկեր այցելելու անհրաժեշտության:


Այո, տնտեսության հետևյալ ոլորտներին վարկեր չեն տրամադրվում`
1. Այնպիսի ապրանքների արտադրություն, առևտուր կամ գործունեություն, որոնք արգելված են երկրի օրենքներով կամ միջազգային պայմանագրերով
2. Արտադրություն կամ առևտուր, որոնք կապված են զինամթերքի հետ
3. Խաղատներ և այլ շահումով խաղեր
4. Թանկարժեք քարերի առևտուր
5. Փոխանակման կետ
6. Բրոքերային և բուքմեյքերական ընկերություններ
7. Արտադրություն, օգտագործում կամ առևտուր վտանգավոր նյութերով, ինչպիսիք են ռադիոակտիվ նյութերը և այլն, բացառությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և պարարտանյութերի:Սահմանափակումների ցանկին ծանոթացեք այստեղ