Փաթեթն ակտիվացնելու համար մենք սահմանել ենք մի քանի չափանիշներ, որոնցից առնվազն 3-ին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել փաթեթից օգտվելու համար: Չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փաթեթի տրամադրման մասին որոշումը կայացվում է կազմակերպության հայտարարած ցուցանիշների հիման վրա` առանց հավելյալ ստուգումների:

Փաթեթի տրամադրումից հետո մենք իրականացնում ենք մոնիտորինգ, որի արդյունքում չափանիշներին չբավարարելու դեպքում հատուկ պայմաններից անցում է կատարվում ծառայությունների համար Բանկում գործող ստանդարտ սակագներին:

Առաջարկը գործում է թե' գործող և թե' նոր հաճախորդների համար:

Այո', այլ բանկում գործող վարկերը արշավի ներքո հնարավոր է տեղափոխել Ամերիաբանկ, եթե հաճախորդը բավարարում է արշավին միանալու համար սահմանված չափանիշներին: